Մեծ կրիաների աշխարհում
ապրում էր երկար մազերով կրիան: Դա շատ վաղուց էր, երբ կրիաները մազեր ունեին: Երկար մազերով կրիան
ամեն առավոտ սանրում էր իր մազերը, հետո կապում և դուրս էր գալիս բնից մարզանք անելու:
Նա առանց սանր չէր կարող (շատ կոկիկ կրիա էր):
Մի օր նա առավոտյան արթնացավ
և չգտավ իր սանրը: Ախ, երևի երեկ պարոն Արագավազ կրիայի տուն հյուր գնալուց է կորցրել:
Բա հիմա ինչ է անելու: Նա կրկին անցավ նույն ճանապարհը դեպի պարոն Արագավազ կրիայի
տուն` ուշադիր զննելով գետինը: Սակայն այդպես էլ չգտավ իր միակ և սիրելի սանրը:
Այդպես կրիան տխրեց և
որոշեց այլևս դուրս չգալ իր բնից: Բա չսանրված մազերով հո դուրս չէ՞ր գալու: Այդպես
անցավ ևս երկու օր:
Եվ կրիաները որոշեցին
օգնել իրենց ընկերոջը: Բոլորով հավաքվեցին ու գնացին կորած իրերի խանութ, սանրը հաստատ արդեն այնտեղ է: Եվ այդպես էլ պարզվեց,
սանրը այնտեղ էր, սակայն այն պետք էր գնել: Խանութի տերը, սակայն, երբեք փողով չէր
վաճառում ոչինչ: Նա փողի տեղը մի աման սև հաղարջ ուզեց: Բայց որտեղից ձմռանը հաղա~րջ:
Միայն մի հոգի իր մոտ
հաղարջ ուներ, այն էլ մուրաբայի տեսքով: Մի քիչ համոզելուց հետո խանութի տերը տեղի
տվեց և համաձայնվեց մուրաբայի դիմաց վաճառել սանրը:
Երկար մազերով կրիան շատ
էր ուրախացել և կրկին ամեն առավոտ սանրում էր մազերը և դուրս գալիս մարզանքի:
հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդումը՝ Մանանի
հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդումը՝ Մանանի
No comments:
Post a Comment