Sunday, February 17, 2013

Ֆիլի... լին


Նա ամպ է: Այո՛, այո՛, փոքրիկ կանաչ ամպ: Նրա անունը Ֆիլիլիլիլիլի է, բայց կրճատ նրան Ֆիլի...լի են ասում: Քանի որ նա նման չէ մնացած ամպերին, մի օր որոշեց թողնել ամպերի քաղաքն ու թափառել աշխարհում: Հիմա նա գնում է աշխարհից աշխարհ, ամեն տեղ տարբեր զարմանալի ու լավ բաներ է տեսնում: Քանի որ խոսել չգիտի, որ պատմի ամեն ինչ, որոշեց այստեղ գրել, նկարել և ցույց տալ այն ամենը, ինչ տեսնում է աշխարհում: Ա՛յ, թե ինչպիսին է մեր Ֆիլի...լին: 

No comments:

Post a Comment